Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայ գրատպության նմուշները Գուտենբերգի թանգարանում

Հայ գրատպության նմուշները Գուտենբերգի թանգարանում
07.12.2012 | 12:57

Այսօր հայ գրատպության 500-ամյակի և «Երևանը` 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրերի շրջանակում Գերմանիայում Մայնցի Գուտենբերգի թանգարանում կբացվի «Պատկերագեղ գրչարվեստի թովչանքը. հայ գրատպության 500-ամյակը» խորագրով ցուցահանդեսը:

Բացառիկ ցուցանմուշների միջոցով ցուցահանդեսը կանդրադառնա Գերմանիայում դեռևս չներկայացված հայ գրատպության պատմության վաղ շրջանի կարևոր դրվագներին:
Ցուցահանդեսում ներառված են 1468 թ. Մայնցի տաճարի քահանա Բեռնհարդ ֆոն Բրայդենբախի «Peregrinatio in terram sanctam» (Ուխտագնացություն դեպի Սուրբ երկիր) ուղեգրում զետեղված հայոց այբուբենի առաջին տպագրությունը և 1680 թ. Լայպցիգում տպագրված առաջին հայատառ գիրքը: Հիմնականում ներկայացված են գրքեր և ձեռագրեր Բեռլինի պետական գրադարանից, Հալեի (Զաալե) գերմանական արևելագիտական ընկերության, Մյունխենի բավարական պետական և ՀՀ ազգային գրադարաններից:
Ինչպես տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, ցուցահանդեսի բացմանը ներկա են լինելու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Ցուցահանդեսը կգործի մինչև 2013 թ. մարտի 17-ը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2719

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ